Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկը բանտում է, իսկ տունը՝ գրավի տակ

Քաղաքականություն
unnamed19

Նորք Մարաշում նոյեմբերի 25-ին վնասազերծված Արթուր Վարդանյանի գործով կալանավորված Աղասի Մարտիրոսյանի պաշտպանն այսօր միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ՝ իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու եւ նրան ազատ արձակելու վերաբերյալ: Այս մասին  «Ա1+»-ին հայտնեց  Աղասի Մարտիրոսյանի պաշտպան Լիանա Բալյանը: Նրա խոսքերով՝ որեւէ հիմք չկա նրան կալանքի տակ պահելու համար  եւ անհապաղ պետք է ազատ արձակել: Սակայն նախաքննական մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու համար միջնորդություն կներկայացնի, թե՝ ոչ, պարզ կդառնա ապրիլի 11-ին: Հիշեցնենք, որ   ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալ Միքայել Համբարձումյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ  նախաքննական մարմինը դատարանում  չի առարկի, եթե  գործով կալանավորված  4 անձանց՝ այդ թվում նաեւ Աղասի Մարտիրոսյանի խափանման միջոցը փոխարինվի գրավով: Սակայն Աղասի Մարտիրոսյանը հնարավորություն չունի գրավ կիրառելու համար: Նա 18,500 դոլար վարկ ունի վերցրած, որն ամսեկան ավելանում է 500 դոլարով՝ չհաշված տույժերն ու տուգանքները: Ազատամարտիկը նաեւ 25 օր հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով չոտնահարել իր իրավունքներն ու դադարեցնել անօրինական նախաքննությունը: