Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմանդամ ընտանիքին զրկում են ապրուստի միակ միջոցից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Diana-nkar-Yulya-11111111

Զաքարյանների 7 հոգանոց ընտանիքը սպասում էր, թե ինչպես պետք է հարկադիր կատարողները քանդեն իրենց ապրուստի միակ միջոցը։ Կենտրոնում գտնվող ավտոլվացման և տեխսպասարկման կենտրոնը քանդում են՝ տարածքը ոստիկանության նախկին գնդապետին տրամադրելու համար։ «ԴԱՀԿ-ն մի ծանուցագիր է  ուղղել, որ այսօրվանից սկսած կարող են գալ և շինությունը քանդել, մինչդեռ պատմության  մեջ նման բան չի եղել, որովհետև մարդը պետք է կոնկրետ իմանա  որ ժամին է գործողությունը կատարվելու, որ իր մասնակցությունը ապահովի»,-«Ա1+»-ի հետ զրույցում շեշտեց Զաքարյանների փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։ ԴԱՀԿ-ը ծառայողներն այսօր չեկան։ Իսկ Աբովյան փակուղի 5 հասցեում բնակվող ընտանիքն արդեն նախորդ տարի նույն կառուցապատողի՝ Ղևոնդ Ղալումյանի պահանջով վտարվել է ավտոտնակի հարևանությամբ գտնվող իրենց տնից։ «Մենք տեսնում ենք, որ կառուցապատողը կարողանում է  առանց փոխհատուցում վճարելու ուղղակի քանդել տվյալ տարածքը, որին և օժանդակել են դատարանները»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։ Կառուցապատողը փոխհատուցում չտալու պատրվակ  է բերում՝  շինության, իբրև թե ապօրինի լինելը։ Մինչդեռ բոլոր փաստաթղթերով, թե տունը, թե ավտոտնակը օրինական են։ ««Սուդեբնիյ բեսպրիդել» տերմին գոյություն ունի, երբ դատարանն անկախ ներկայացրած փաստաթղթերից  ասում է, որ պիտի այդ կառույցը քանդենք»,-ասաց  նա։ Մեզ հետ զրույցում, սեփականատիրոջ մայրը՝ Յուլյա Զաքարյանն էլ իր հերթին հավելեց. «Մենք անգամ դիմել ենք  քաղաքապետարան, որպեսզի իմանանք, արդյո՞ք  ինքը  (նկատի ունենալով Ղևոնդ Ղալումյանին) ունի շինարարության իրավունք, բայց պարզվեց, որ նույնիսկ չի էլ դիմել շինարարության համար։ Նրա նպատակն էր ինձ այստեղից վտարել և իմ հողատարածքը ձեռք բերել, անգամ պայմանագիր չի ունեցել իմ զավակների հետ, իսկ այս ավտոսերվիսը իմ երեխաների միակ եկամուտն է»։ Հարցազրույցի ժամանակ վատացավ Յուլյա Զաքարյանի ինքնազգացողությունը։ Սակայն անկախ այդ հանգամանքից տիկին Յուլյան շարունակեց խոսել՝ շեշտելով, որ դիմել են ներպետական բոլոր ատյաններին, նույնիսկ նորանշանակ ՄԻՊ-ին։ «Անձամբ ինքը չեկավ, ինչ-որ իրավաբանի ուղարկեցին, նա էլ ասում է, թե դիմեք ՄԻԵԴ։ Ես էլ ասացի, թե այ ընկեր ՄԻԵԴ-ը 3-4 տարի է տևելու , իսկ 3-4 տարի մեր 7 հոգին ինչո՞վ ապրի»,-պատմեց տիկին Յուլյան։ Այդ տարածքում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ շենք։ Ի դեպ, կառուցապատողի՝ Ղևոնդ Ղալումյանի անունը շրջանառվել է երկու քրեական գործերով։ Diana- nkar Yulya 2222222 Մանրամասները՝ տեսանյութում։