Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները փակել են Երեւան-Արարատ մայրուղին

Հասարակություն
խաղող

Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի 350- 400  բնակիչները փակել են Երեւան-Արարատ մայրուղին: Նրանք պահանջում  են  մթերված խաղողի գումարները:  «Մեզ ասում են այսօր կտանք, վաղը կտանք, բայց ոչ մի առաջընթաց չկա»,- ասում են բնակիչները: Նրանց խոսքերով՝ լարված իրավիճակ է այս պահին, բազմաթիվ ոստիկաններ են ժամանել։ Սակայն բնակիչների պահանջը մեկն է՝ վճարել մթերված խաղողի գումարները: «Հազիվ կարողացանք մթերել, հիմա էլ գումարը չեն կարողանում ստանալ:  Ինչքան չարչարվեցինք, հարյուրավոր կիլոգրամներով խաղողը հերթի մեջ մնալուց փչացավ եւ թափեցինք: Հիմա էլ չգիտենք՝ ինչ անենք, խաղողի վազերը վերացնե՞նք»,- հարց են տալիս նրանք: