Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսուհետ արխիվից կարելի է օգտվել օնլայն՝ վճարում կատարելով (տեսանյութ)

Հասարակություն
arxiv

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը այսօր հայտարարեց, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պատրաստվում են նոր ծրագիր իրականացնել։ «Քաղաքացին տեղեկություն ստանալու համար այլեւս չպետք է գա, հասնի արխիվ, նա կարող է մեզ դիմել էլեկտրոնային միջոցով, ասենք՝ թոշակի համար: Մենք մեծ ծրագիր ենք իրականացնում՝ արխիվային փաստաթղթերի արխիվացում: Սրա նպատակն այն է, որ քաղաքացին կարողանա Գերմանիայից, Մոսկվայից, հարեւան Վրաստանից դիմել եւ ստանալ իրեն հետաքրքրող տեղեկությունը՝ բնականաբար այդ ծառայության համար համապատասխան վարձավճար մուծելով»,-նշեց Վիրաբյանը՝ հավելելով, որ այդ գումարներն ուղղելու են արխիվի աշխատանքը կատարելագործելուն: Ամատունի Վիրաբյանն ընդամենը երկու խնդիր է առանձնացնում՝ աշխատակիցների ցածր աշխատավարձն ու արխիվային տարածքների վերանորոգումը.  «2001 թվականին, երբ ես նշանակվեցի արխիվի տնօրեն, աշխատավարձը 10 հազար դրամ էր, սակայն ես կարողացա այդ թիվը հասցնել մինչեւ 100-120 հազար դրամի, բայց դա էլ քիչ է» ,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա: Վիրաբյանի խոսքով՝ այսօր արխիվը տարածքի խնդիր չունի, խնդիրը միայն դրանց ոչ բարվոք վիճակն է: