Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Ականապատ տարածք»՝ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)

Հասարակություն
akanapatvac-taracq

«Մինապատված տարածք». այս գրությունը գրավում է Հանրապետության 33 հասցեով անցնողների ուշադրությունը: Պարզվում է՝ գրությունը փակցրել են տեղում ապրող բնակիչները, քանի որ, իրենց խոսքերով, հարակից  Ֆիրդուսի տոնավաճառի աշխատակիցները վայրը իրենց համար դարձրել են զուգարան եւ աղբավայր: Բնակիչները նաեւ պատճառաբանում են՝ «գրել են, որ ոչ ոք չմոտենա,  չմտնի եւ չքանդի»: Հանրապետության 33 թաղամասի բնակիչների մի մասն  արդեն 10  տարի է՝ վտարվել է  իրենց տներից եւ մնացել առանց տանիքի։ Նրանց տները կառավարությունը ճանաչել էր հանրային գերակա շահ։ Տների տեղում որեւէ բան չի կառուցվել, միայն բազմահարկ շենքի հիմքն է  փորվել եւ այդպես էլ մնացել է: