Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արաբկիրի ղեկավարին փոխեցին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
hrayr-antonyan

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ազատվել է աշխատանքից: Այս լուրը «Ա1+»ի հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը՝ նշելով, որ Հրայր Անտոնյանին այս պաշտոնում կփոխարինի Հովհաննես Վարդանյանը: Արդյո՞ք նոր պաշտոն կստանա Հրայր Անտոնյանը եւ նմանատիպ այլ հարցերի Արթուր Գեւորգյանը չպատասխանեց՝ նշելով, որ պաշտոնական տեղեկատվությունը կլինի մեկ ժամից: Հրայր Անտոնյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար էր արդեն 5 տարի: Ի դեպ, «Լիդեր» մականվամբ Հովհաննես Վարդանյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՅԴ-ի կողմից։