Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ռոզա Ծառուկյանը՝ գյուղմթերքի կին հերոս (տեսանյութ)

Հասարակություն
4-2

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի  աշխատողների 50%-ից ավելին կանայք են. «Անկախ նրանից՝ բուսաբուծություն է, անասնապահություն է, թե ինչ ոլորտ ուզում է լինի, կանայք իրենց մեծ դերակատարումն ունեն: Հատկապես ես ուզում եմ նշել սրտի ջերմությունը,  ձեռքի աշխատանքը, որ ներդնում են գյուղատնտեսության մեջ, հենց  դրանից է կախված գյուղատնտեսության ոլորտի բարձր արտադրանքը, համային բարձր հատկանիշները»,- հայտարարեց  Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղատնտեսության նախարարն այսօր մասնակցում էր «Գյուղմթերքի կին հերոս-2016» ազգային մրցանակաբաշխության արարողությանը: Ավելի քան 40 կին ֆերմերներ ներկայացնում էին իրենց արտադրանքը:  «Գյուղմթերքի կին հերոս»-ի կոչմանն արժանացավ նաեւ Ֆերմերների ազգային միավորման նախագահ Ռոզա Ծառուկյանը, որն այսօր խնդիրներից չի խոսում։ «Իմ լավ աղջիկներ, բոլորին ցանկանում եմ առողջություն եւ երկարակեցություն, աշխատեք, որպեսզի կարողանանք մեր պետությունը ամրապնդենք, եւ մեր սերունդներն ունենան կայուն, բարգավաճ երկիր»: 3 5 6 7 1 Արդյո՞ք դժվար չէ կանանց համար հաջողություններ արձանագրել այս ոլորտում։ «Կնոջը միշտ էլ դժվար է զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով, բայց մեր ամուսինները մեզ աջակցում են: Որոշ կանայք կան, որոնց ամուսինները արտագնա աշխատանքի են, որոշներն այստեղ են, ովքեր այստեղ են, մեզ աջակցում են»,- ասում է Տավուշի մարզի Լճկաձոր համայնքի բնակչուհի Լուսինե Բեջանյանը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի կողմից։ Ավելին՝ տեսանյութով