Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանը հրաժարվել է դեղերը խմել

Քաղաքականություն
shirxanyan

Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը արդեն հրաժարվել է իր մոտ եղած որոշ դեղեր ընդունել: «Վահան Շիրխանյանն ասաց, որ եթե չեն տեղափոխի իրեն իր նշած բժշկական կենտրոն, ինքը կհրաժարվի նաեւ հետագա բուժումներից: Այսօր նրա մոտ անոթային վիրաբույժ պետք է գնա, որպեսզի ասեն ինչ բուժում պետք է նշանակվի եւ որտեղ, ինչ պայմաններում պետք է ստանա»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը: Վահան Շիրխանյանի պաշտպանները միջնորդել էին նրան տեղափոխել Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն, քանի որ այնտեղ նա ենթարկվել էր հետազոտության: Սակայն նրան երեկ տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց, սակայն պաշտպաններին տեղյակ չէին պահել: «Չգիտես ինչու տարբեր լրատվամիջոցների տեղյակ են պահել, գնացել, նկարել են, չգիտես ինչու մեզ չեն տեղեկացրել, որ մենք էլ ներկա լինեինք։ Այն դեպքում Վահան Շիրխանյանը գնացել եւ հիվանդանոցում է պարզել, որ պաշտպաններն այնտեղ չեն, որովհետեւ ինքը վստահ էր, որ մենք արդեն պետք է տեղեկացված լինեինք եւ իրեն սպասեինք հիվանդանոցում»,- ասում է Ստեփան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ ՊՆ նախկին տեղակալը մեղադրվում Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Դատարանը եւս երկու ամսով երկարացրել է Շիրխանյանին կալանքի տակ պահելու նախաքննական մարմնի միջնորդությունը: