Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոզի գրիպ ախտորոշվել է միայն 1 դատապարտյալի մոտ

Հասարակություն
default-51

Սուր շնչառական հիվանդություններով այս պահին ՔԿՀ-ներում 15 դատապարտված եւ կալանավորված անձ կա: Նրանք բուժումը ստանում են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում կամ ՔԿՀ բուժմասում: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Արդարադատության նախարարության  Քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքերով՝ խոզի գրիպով վարակվածներ ՔԿՀ-ներում չկան: Ինչ վերաբերում է Վերնիսաժի կրակոցների գործով 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի առողջական վիճակին, ապա նա, ըստ Գոռ Ղլեչյանի, արդեն կազդուրվել է: Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանի մոտ ախտորոշվել էր խոզի գրիպ եւ նա իր բուժումը ստանում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում: