Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վնասազերծված խմբի անդամ Նելլի Մինասյանն ազատ է արձակվել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nork

Րոպեներ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ է արձակվել նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինյալ խմբի գործով կալանավորված Նելլի Մինասյանը: Պաշտպան Ինեսա Պետրոսյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը: Ի դեպ, այս գործով կալանավորված Ինեսա Պետրոսյանի մյուս երկու պաշտպանյալները՝ Մարինե Կաթանյանը եւ Ասյա Մկրտչյանն ազատ չեն արձակվել, նախաքննական մարմինը երկու ամսով երկարացրել է նրանց կալանքի ժամկետը: Ըստ ԱԱԾ պաշտոնական հաղորդագրության՝ Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել  եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ` կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Խումբը վնասազերծվել էր նոյեմբերի 25-ին: Ձերբակալվածների թիվը անցում է երեք տասնյակը: Նույն գործով ձերբակալվել են նաեւ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ  ազատամարտիկ, «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր  Առաքելյանը, որոնք կասկածվում են  Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ  ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ: Հիշեցնենք, այսօր ստորագրությամբ ազատ է արձակվել նաև խմբի անդամ, «ՌադիոՄարիամի» լրագրող Լիլիթ Թորոսյանը: