Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«10 մլն վարկը վերցնելու եք՝ լցնեք ջուրը» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
azat-get

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծի քննարկումը թեեւ նախատեսված էր ժամը 11: 00-ին, սակայն այդ ժամին գյուղացիներն արդեն պատրաստվում էին հեռանալ: Պարզվում է՝ նրանք քննարկումը սկսել էին 9,30-ից եւ ամեն ինչ քննարկվել էր: Բայց երկրորդ քննարկումն էլ կազմակերպվեց: Քննարկվում է Գառնու կիրճում գտնվող Ազատ գետից խողովակաշարով 980 լ/վրկ քանակությամբ ջուր Արարատի մարզ հասցնելու հարցը: «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի բնապահպանության մասնագետ Մարտիրոս Նալբանդյանը վստահեցնում է՝ արդեն 10-րդ հանդիպումն է կազմակերպվում այս թեմայով եւ Քաղցրաշենի ինքնահոս համակարգի նախագիծը բնապահպանական տեսանկյունից որեւէ վտանգ չի ներկայացնում: Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգով նախատեսվում է Արարատի մարզի 12 համայնքներ ոռոգել այդ ջրով: Բնապահպան Լեւոն Գալստյանը, սակայն, ավելացնում է: «Այդ տարածքում Խոսրովի արգելոցն է, եւ Ազատ գետն այդ հատվածում կոնկրետ Խոսրովի արգելոցի սահմանն է: Արգելոցի կանոնադրությամբ չի թույլատրվում ջրային պաշարների օգտագործում այդ տարածքում»: Նա առաջարկեց հրաժարվել այդ նախագծից եւ հանգիստ թողնել Ազատ գետը. «10 մլն վարկը, որ վերցնելու եք Համաշխարհային բանկից, նորից լցնելու եք ջուրը, եւ չգիտենք՝ ինչ արդյունք կունենանք: Ինչ ենք մենք առաջարկում, մոռանալ այդ ամենի մասին: Կարող եք նույնիսկ նայել, թե Ազատի ջրամբարը վերջին 10 տարում քանի անգամ է լցվել ամբողջությամբ:   Եթե մենք չենք ապահովում 65 մլն խմ լցնելով, ո՞նց ենք վերցնում ջուր մի հատ էլ Քաղցրաշենի ոռոգման համակարգի համար»,- ասաց նա: Իսկ լրագրող, Գառնի գյուղի բնակիչ Սառա Պետրոսյանն էլ նշեց, որ վերջին տարիներին մարդկանց բիզնես-պրոյեկտները հիմնվել են տուրիզմի վրա՝ Ազատի կիրճ, Գառնիի արգելոց: «Հիմա այդ խողովակները աղճատում եք: Դուք որեւէ երաշխիք չունեք, որ գետն ամբողջովին չի ցամաքի»,-ասաց նա: Նախագիծը, սակայն, դրական են գնահատում Արարատի մարզի բնակիչները: