Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օպերայի շենքին դարձյալ չհաջողվեց պաստառ փակցնել (տեսանյութ)

Քաղաքականություն
1u5o2tl4ulY

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներն այսօր էլ փորձեցին պաստառ փակցնել Օպերայի շենքին, սակայն ոստիկանական պատը նրանց թույլ չտվեց առաջանալ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը այդ որոշումը հիմնավորեց այսպես՝ դրան դեմ է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը: «Այդ մասին նաև երեկ հայտարարեց թատրոնի տնօրենի տեղակալը»: Ակտիվիստների ջանքերն այդպես էլ արդյունք չտվեց ու նրանք որոշեցին պաստառը տեղադրել պատից հեռավորության վրա: KAJckE9ENm0