Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանությունը՝ ահազանգի մասին

Քաղաքականություն
d67fde650792e268b07a22e4bfc026a1

Դեկտեմբերի 6-ին, ժամը  8.30-ին, Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 26/29 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ  նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահն իրեն հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը կոտրել է քվեատուփը: Մեկնած օպերատիվ խմբին ՀԱԿ-ի կողմից ընտրական հանձնաժողովի անդամ նշանակված  Վիգեն Դավթյանը հաղորդում է տվել, թե խախտում է նկատել, ինչից հետո ինքը բարկացած հարվածել և կոտրել է քվեատուփը: Քվեատուփը փոխվել է: Ընտրություններն ընթանում են բնականոն հունով: Կատարվում է  քննություն: