Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերնիսաժ»-ի կրակոցների գործով ամբաստանյալը առողջական խնդիրներ ունի

Հասարակություն
vernisazh

«Վերնիսաժ»-ի կրակոցների գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանին պետք է վիրահատեն 3-րդ անգամ: Նա առողջական լուրջ խնդիրներ ունի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Վալերիկ Հովհաննիսյանի հայրը՝ Սամվել Հովհաննիսյանը: Վալերիկ Հովհաննիսյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում: Իսկ ինչ վերաբերում է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 21-ի դատավճիռը բողոքարկելուն, Սամվել Հովհաննիսյանը դեռ չի որոշել: Սակայն դատավճիռը հրապարակելու օրը նա բորբոքվեց եւ ասաց, որ դատարանը անարդար որոշում է կայացրել, անպայման բողոքարկելու են: Դատարանը պատգամավորի փեսային՝ Գոռ Առաքելյանին, դատապարտեց 6 ու կես տարվա, գործով մյուս ամբաստանյալ Նորայր Մելքոնյանին՝ երկու, իսկ Վալերիկ Հովհաննիսյանին 3 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ գործով ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։