Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը տուժող է ճանաչվել

Հասարակություն
0865e31e2b5b5b8f4aa4b06043766811

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանը տուժող է ճանաչվել իր դեմ հարձակում կատարելու գործով: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը, երեկ առերեսում է տեղի ունեցել իր եւ իրեն հարվածողի միջեւ. «Նա մի լեգենդ էր հորինել, որը իրականության հետ կապ չուներ: Ես իրավապահներին ասեցի, եթե սուտ եմ ասում, պատրաստ եմ իմ պատիժը կրել»: Սակայն առերես հարցաքննությունից այլ մանրամասներ Սամսոն Ղազարյանը չհայտնեց՝ նշելով, որ այն նախաքննական գաղտնիք է: Հոկտեմբերի 21-ին Գերագույն խորհրդի նախկին պատգամավորը հարձակման էր ենթարկվել Արաբկիր համայնքում: Իր վարած տաքսի մեքենայի մեջ նախաճաշելիս, Սամսոն Ղազարյանի խոսքերով, իրեն մոտեցել էր սեւ գույնի «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա, որից իջել էր մի տղամարդ եւ սկսել հարցուփորձ անել, թե ո՞վ է նա եւ ո՞ր ծառայության տաքսի է վարում: Անծանոթը, նրա խոսքերով, նույնիսկ սպառնացել էր վիզը կտրել: