Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է սկսել

Հասարակություն
վօլօդ

«Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է սկսել: Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, նա բողոքում է անկախ հանձնաժողովի որոշման դեմ: Անկախ հանձնաժողովը արդեն երկրորդ անգամ մերժում է նրա վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը: Խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտվածը պահանջում է հանդիպում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի եւ լրագրողների հետ: Նա արդեն երկու տարի է` կալանքի տակ է, համաներման արդյունքում մեկուկես տարի եւս կրճատվել է, տույժ-տուգանք չունի: Ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին բարձրաձայնող գնդապետը ունի 6 երեխա, որոնցից 3-ն անչափահաս են: