Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրոցը ստանալուց հետո՝ ուղիղ բանտ  (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
robert

63-ամյա Ժորա Ոսկանյանը կարող է  դատապարտել 15 տարվա ազատազրկման։   Ֆրանսիայից  նրա զոքանչի անունով  ծանրոց է ուղարկվել։  2013-ի նոյեմբերի 27-ին այն  ստանալու  է գնացել  Ժորայի կինը՝  Անժելա Իգիթյանը, որը ժամեր անց ձերբակալվել է։ Պարզվել է՝ ծանրոցում կա 300 հաբ սուբոտեքս տեսակի հոգեմետ դեղամիջոց, որը Հայաստանում թմրամիջոց է համարվում։ Կնոջը փրկելու համար՝ Ժորա Ոսկանյանը ներկայացել է թմրամիջոցների հասցեատեր։ «Ստիպել են, որ Ժորա Ոսկանյանը այդ դեղահաբերը վերցնի իր վրա, և հայտնի որ դա իրեն  է պատկանում, և իր համար է ուղարկված և դրա դիմաց խոստացել են, որ Անժելա Իգիթյանին բաց են թողելու»: Ժորա Ոսկանյանի բարեկամները կարծում են, որ առաջադրված մեղադրանքը շինծու է։  Բարեկամուհին  չի բացառում, որ Ժորա Ոսկանյանի՝  նախկինում  դատապարտված լինելն է պատճառ դարձել նման մեղադրանքի։ «Հայաստանում բանտից ով դուրս է գալիս իր հետևից գնում են, ինչ-որ չփակված գործեր որ ունեն՝ անպայման փակեն, նման ստորությո՞ւն, դա պետք է կանխվի»,- ասում է Սիլվի Բարկովան: Կոտայքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանում փաստաբան Էրիկ Բեգլարյանը միջնորդեց դատարան բերել  ծանրոցը ուղարկած Արամ Նազարյանին, որը ներկայումս «Նուբարաշեն» Քրեակատարողական հիմնարկում է: «Իմ կարծիքով ինքը ասելու է ճիշտը, իմ կարծիքով՝ ճիշտն այն է, որ նման բան չի եղել, գտնում եմ, որ դա գործով չի ապացուցվել, այս մեղադրանքները միայն և միայն ենթադրությունների հիման վրա է կազմված»,- նշում է փաստաբան Էրիկ Բեգլարյանը: Միջնորդությունը բավարարվեց։   Հաջորդ դատական տեղի կունենա նոյեմբերի 6-ին:  Ի դեպ, Ժորայի կինը՝  Անժելա Իգիթյանը դատական ծախսերի համար գումար հայթայթելու նպատակով  մեկնել է արտագնա աշխատանքի։