Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լայնածավալ պատերազմ սկսելու հավանականություն չկա, մենք պատերազմի հոտը լավ ենք առնում». Կոմանդոս (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Komandos

Սահմանային լարվածությունը ադրբեջանցիների սադրանքն է. կարծում է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին։ Պարոն Տեր-Թադևոսյանը 95%-ով անհավանական է համարում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը, իսկ 5%-ն ավանտյուրա է ՝ ադրբեջանական ավանտյուրա։ Նրա համոզմամբ՝ խաղաղ բնակիչների վրա կրակելով կամ պարբերաբար կրակահերթեր արձակելով ադրբեջանական կողմը փորձում է իբրև թե հայերի մոտ վախի մթնոլորտ ստեղծել, իսկ իր հասարակության ուշադրությունը շեղել իրենց ներտնտեսական խնդիրներից։ «Մենք պատերազմի հոտը լավ ենք առնում, իսկ սա ոչ թե պատերազմ է , այլ սադրանքներ, որով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե կարող է Հայաստանը գրավել ու հայերին ոչնչացնել, սակայն բոլորս էլ շատ լավ գիտենք, որ դա իրականում այդպես չէ։ Եթե նրանք մի փոքր անգամ հնարավորություն ունենային, ապա Ղարաբաղը վաղուց կգրավեին»,-նշեց Արկադի Տեր-Թադևոսյանը։ Վերջինս համոզված է, որ սահմանային լարվածություն հրահրելու հարցում Ադրբեջանին հովանավորում, ինչպես նաև ուղղորդում է Թուրքիան, որի համար ևս ըստ բանախոսի՝ այս իրավիճակը ձեռնտու է։ «Զորամասի վրա կրակել են թուրքական հրթիռային համակարգով։ Նրանց այդ արարքը ինձ համար նույնն է, ինչ Ռամիլ Սաֆարովի կողմից մեր հայ սպա Գուրգեն Մարգարյանի կացնահարումը Դա ոչ մի օրենքի մեջ չի տեղավորվում։ Մեզ համար մեր յուրաքանչյուր զինվորի կյանքը թանկ է,ամբողջ Հայաստանն է այսօր սգում մեր զինվորների կորուստը, իսկ Ադրբեջանում նույնիսկ իրենց զինվորների զոհվելն են շահարկում»,-եզրափակեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում