Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծատուրյանն արվեստագետներին առաջարկում է վերադարձնել կոչումները (տեսանյութ)

Հասարակություն
caturyan

Սփյուռքահայ երգիչ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում շնորհելը ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանին մտահոգության տեղիք է տալիս ՝ արվեստի գնահատման չափանիշների վերաբերյալ։ Այս թեմայով կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ Նիկոլայ Ծատուրյանը կոչ արեց մնացյալ բոլոր արվեստագետներին, ովքեր ևս ունեն վաստակավոր կամ ժողովրդական արտիստի կոչում, բերել և ետ վերադարձնել իրենց կոչումները։ «Այդպես եմ ասում, որպեսզի մեր պանծալի կառավարությունը հասկանա, որ ինքը չի որոշում, թե ում ինչ կոչում տա։ Ռազմավարություն է պետք մշակել, քանզի մենք արդեն շատ ենք «բառադի» դարձել։ Պետք է ստեղծել շատ լուրջ հանձնաժողովներ, որոնք պետք է որոշեն՝ ով պետք է ստանա, ով չպետք է ստանա կոչում։ Դե կոչում է՝ տալիս ենք, էլի, սկզբունքով չի կարելի առաջնորդվել։ Այդ կերպ մինչև ո՞ւր ենք գլորվելու»,-նշեց Նիկոլայ Ծատուրյանը։ Վերջինս համոզմունք հայտնեց, որ թուրքական կամ արաբական կլկլոցներով երաժշտություն լսելով ու այդ ոճի երգիչներին պարգևները շնորհելով՝ վարկաբեկվում է Կոմիտասը, նրա կատարած աշխատանքը։ «Մեր ամբողջ կառավարությունը , բացառությամբ շատ փոքր հատվածի , գեղո են ախր, գեղո , դրա համար էլ Արմենչիկին հավանում են։ Երբ մարդկանց մակարդակը «նիժե պլինտուսա» է , ապա պարզ է, որ այս վիճակը պետք է տիրի»։   Մանրամասները՝ տեսանյութում