Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթի ընկերոջը մերժել են. «նա ինքնամփոփ է ու կասկածամիտ»

Քաղաքականություն
ալեք-պողոսյան

«Շանթ Հարությունյան եւ ընկերներ»-ը գործով 4 տարվա ազատազրկման դատապարտված Ալեք Պողոսյանը կշարունակի իր պատիժը կրել կիսաբաց ռեժիմով։ «Կոշ» ՔԿՀ-ի վարչությունը մերժել է Ալեք Պողոսյանին՝ պատճառաբանելով, որ նա ինքնամփոփ է եւ կասկածամիտ. այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա կինը՝ Մանե Մնացականյանը։ Ալեք Պողոսյանը դիմում էր ներկայացրել՝ իր պատիժը բաց ռեժիմով կրելու համար։ Բաց տիպի ռեժիմի դեպքում դատապարտյալը կարող է առավոտյան 08.00-ից դուրս գալ ՔԿՀ-ից, գնալ աշխատանքի, և երեկոյան 20.00-ին վերադառնալ այնտեղ։ Ալեք Պողոսյանը 5 անչափահաս երեխա ունի եւ նրա կալանավորումից հետո ընտանիքը գոյատեւում է միայն նպաստով։ Հիշեցնենք, որ Ալեք Պողոսյանին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել 2013 թ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում խուլիգանություն եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու համար։ Բացի Ալեք Պողոսյանից, այս գործով անցնում էին եւս 13 անձինք, որոնք մեղավոր ճանաչվեցին եւ դատապարտվեցին տուգանքից մինչեւ 7 տարվա ազատազրկման։ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտեց 6, իսկ նրա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա պայմանական ազատազրկման։