Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ո՞ր դեպուտատի թուլենա ստեղ». բերքաբերցի (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
church-berkaber-gavazan-480x319

Ադրբեջանական գնդակոծությունների տակ գտնվող Բերքաբերում կյանքի արտակարգ ռեժիմ չկա, պարզ չէ, թե հանուն ինչի են մարդիկ մնացել գյուղում։ «Մենք գերեզմաններին պահակ ենք»,- ասում է Բերքաբեր գյուղի բնակիչ Ռոբերտ Խուդավերդյանը։ Հակառակի պես այստեղ ադրբեջանցիների թիրախ են դարձել նաեւ գերեզմանները։ «Չհանգստացան ժողովրդի վրա կրակելուց, հիմա գերեզմանների վրա են կրակում»,- ավելացնում է գյուղապետ Արայիկ Մադաթյանը։ Գյուղապետ Արայիկ Մադաթյանն ամեն օր է սպասում ադրբեջանական գնդակոծություններին, վատն այն է, որ արդեն գիշերներն են կրակում. «Ժողովուրդը մի ժամանակ գիշերը մի ժամ, երկու ժամ քնում, հանգստանում էր, հիմա արդեն գիշեր ու ցերեկ քուն ու դադար չկա»։ Գոհար Ղումաշյանը միայնակ կին է գյուղում, ամուսինը որդիների հետ Ռուսաստանում է, երկու օր առաջ տանը հեռուստացույց էր նայում, արկը ծակեց տան կտուրը. «Առայժմ ցելաֆոնով ծածկել ենք, որպեսզի անձրեւից պաշտպանվենք, տունը չկաթի»։ Սա ի՞նչ կյանք է,-հարցնում են գյուղացիները,-որտե՞ղ է պետությունը։ Միակ ներդրումն անում է Կարմիր Խաչը՝ ռմբապաստարաններ է սարքում, այստեղ էլ պետության ձեռքը չկա, թաքնվողներն այդքան շատ չեն: Ըստ գյուղացիներից մեկի՝ որեւէ պաշտոնյայի երեխա այստեղ չի գա սահմանը պահելու։ Գյուղում այսօր անորոշություն է, չգիտեն, թե ինչ սպասեն վաղվա օրից:   Ավելին՝ տեսանյութով