Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայերը վերադարձան Հալեպ (տեսանյութ)

Հասարակություն
Screen-Capture

Սիրիահայ  Հակոբ Տախանը 4 տարվա բաժանումից հետո հանդիպել է Սիրիայից Հայաստան  տեղափոխված  իր ընկերներին: Նա  Երեւանում է իբրեւ Համահայկական խողերի մասնակից։ Թեև Հայաստանը շատ է հավանել, սակայն չի երկմտում Սիրիա վերադառնալ։ «Իմ գրեթե բոլոր ընկլերներս գրեթե կրնամ սել հոս գաղթեցին երբ Հալեպեն վատ էին պայմանները և կսեն, որ լավ են հոս պայմանները, բայց ամեն մարդ իր կարողության համեմատ կարող է՝ գալ կամ չգալ։ Ուրախ եմ, որ տեսա իրենց երկար տարիներ վերջ»,-ասում է Հակոբը և հավելում, որ ցանկանում է վերադառնալ Սիրիա, քանի որ տեղի գաղութը պահպանելու անհրաժեշտություն կա։  Սիրիահայերի խոսքով՝ թեև գաղութը փոքրացել է, սակայն միասնական է։  «Խմելու ջուր չկա։ Ժողովուրդը զանազան տեղերեն ինքը կճարե։ Անշուշտ մեր հայկական միությունները մեր հայ գաղութին կօգնեն ջուրով,ուտեստեղեններով, նյութական»,- ասում է Պատվիրակության մարզիչ Հակոբ Բզդիկյնանը։ Նա նաև նաև շնորհակալություն է հայտնում հայկական կազմկերպություններին և հատկապես Վրեժ Սարոյանին, ով իր վրա է վերցրել սիրիահայ երիտասարդների Հայաստան ժամանելու ֆինանսական ծախսերի մեծ մասը։ Պարոն Բզդիկյանի դստեր՝ Մինայի խոսքով, ով լողորդուհի է  և ևս Համահայկական խաղերի մարզիկներից է, արդեն սովոր են անընդհատ լսվող արկերի պայթյուններին։ Երիտասարդները խոստովանում են՝ անհամբեր սպասում են պատերազմի ավարտին։ Հիշեցնենք, որ մոտ 16 օր Հալեպը զրկված էր ջրից եւ էլեկտրաէներգիայից։ Այն նոր սկսել է վերականգնվել։  Բախումները  քաղաքում շարունակվում են։