Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավելի գրագետ կլինի՝ դուրս գա ոստիկանապետը ու ներողություն խնդրի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
electric

ՀՀ ոստիկանապետից նկատողություն ստացած 9 ոստիկանին ավելացան եւս 3-ը։ Նրանք հունիսի 23-ին մասնակից են եղել ցուցարարների նկատմամբ տեղի ունեցած բռնություններին։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամը ոստիկանապետին այլ առաջարկ ունի. «Շատ ավելի գրագետ կլինի՝ դուրս գա հենց ոստիկանապետը ու ներողություն խնդրի հանրությունից»,-ասում է Սոֆյա Հովսեփյանը։ Առաջնահերթ պետք է պատժել այն ոստիկաններին, որոնք հրաման են տվել ցրել խաղաղ ցույցը եւ օգտագործել ջրցան մեքենա։ Ասում է «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը. «Ընդ որում, պատասխանատվություն կրի ոչ թե ինչ-որ նկատողության կամ պաշտոն իջեցնելու տեսքով, այլ քրեական իմաստով պատասխանատվություն կրի, կանգնի դատարանի առջեւ»։ Հատուկ քննչական ծառայությունը մինչեւ օրս ոչ մի ոստիկանի չի ներգրավել քննչական գործողության մեջ։ Հունիսի 23-ին հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ տեղի ունեցած բռնությունների գործով զբաղվում է ընդամենը մեկ քննիչ. «Փոխարենը ես համեմատեմ հունիսի 22-ին դատախազության որոշմամբ հարուցված ցուցարարների դեմ գործին, որը հարուցվեց մեղմ ասված անհասկանալի խուլիգանության փաստի առթիվ։ 53 քննիչ քննում են, թե այդ ով է ամսի 22-ին խուլիգանություն կատարել»,-ասում է Դանիել Իոննիսյանը։ Դանիել Իոաննիսյանի խոսքերով քննչական կոմիտեն աննախադեպ աշխատասիրությամբ է քննում վերը նշվածը։ Անդրադառնալով լրագրողների նկատմամբ բռնություններին եւ դրանք իրականացնողների անպատժելիությանը, օրինակ է բերում «Հայկական ժամանակ»-ի լրագրող Մկրտիչ Կարապետյանի դեպքը. «Կարմիր բերետավոր մոտեցավ Մկրտիչին ու ջիգյարով հարվածեց վզակոթին։ Հատուկ քննչականից 10 օր պահանջվեց պարզելու, որ այդտեղ հանցակազմ կա, եւ առ այսօր ո՛չ Մկրտիչն է տուժող ճանաչվել, ո՛չ ոստիկանը՝ մեղադրյալ»։