Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշանները պետք է գտնեն վարորդին, ոչ թե վարորդը՝ նշանին (տեսանյութ)

Հասարակություն
աք

Արագաչափերի եւ տեսախցիկների քանակը շուտով ավելանալու է։ Այս մասին այսօր ասաց «ԱՔԻԼԼԵՍ» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ տվյալների՝2011 թվականին ավտովթարներից 311 մահացու դեպք է եղել, որից 130-ը սահմանված արագությունը գերազանցելու համար։ 2014 թվականին՝297 մահացու դեպք, որից 140–ը արագության պատճառով, 2015 թվականին 133 մահացու դեպք, որից 61-ը արագությունը գերազանցելու պատճառով։ Էդուարդ Հովհաննիսյանը այսպիսով նշում է, որ արագաչափերի շնորհիվ է, որ վթարների թիվը պակասել է եւ դրանց կիրառումը արդարացված է համարում։ Առաջին տարին՝ 2012 թվականին, կտրուկ նվազել են խախտումները. հիմնական խախտումներն են հոծ գծերի հատումը եւ կանգառում սխալ կայանելը։ Էդուարդ Հովհաննիսյանը մի դիտարկում արեց, համաձայն որի՝պետք է ճանապարհատրասպորտային միջոցների նշանները գտնեն վարորդին, ոչ թե վարորդը՝ նշանին։