Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ականը Սերժ Սարգսյանի դեպքում «վերարտադրություն» բառը չի գործածում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
melkumyan

ԲՀԿ-ն երբեք էլ անձերի դեմ չի պայքարել,-ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու իր կուսակցությունն այլեւս չի քննադատում Սերժ Սարգսյանին. «Մենք ինչի՞ կուսակցությունների կամ անձերի դեմ պիտի պայքարենք»։ Անձամբ Միքայել Մելքումյանը երբեք ընդդեմի կողմնակից չի եղել։ Սակայն ՀՀԿ-ի դեմ խոսելու համար ինքը պետք է նայի միջավայրին, գուցե պահը չի հասունացել։ Հիմա իր կուսակցությունը հանդուրժողական մշակույթի շրջանում է. «Էդ որ ասում ենք հեռացիր, հեռացիր, դրանով բա՞ն ա լուծվում։ Կյանքը ցույց տվեց, որ չի լուծվում, չէ՞։ Դա չպետք ա շփոթել սկզբունքային լինել-չլինելու, կամ քաղաքական լինել-չլինելու հետ»։ Պարոն Մելքումյանը նկատել է՝ իշխանությունը բարեփոխվելու ցանկություն ունի, իշխանությունը տեսնում է, որ գործընթացներ կան, որոնք բացասաբար են անդրադառնում պետության վարկանիշի վրա. «Ինքն էլ ներքին ազդակներ ա ստանում բարեփոխվելու։ Էկեք ընենց չասենք, որ իշխանությունը 100 տոկոս համոզված ա, որ ամեն ինչ ճիշտ գնում ա։ Չէ։ Էդ փոփոխություններն արտահայտվում ա տնտեսական, սոցիալական ցուցանիշների մեջ, որոնք էնքան էլ գոհացուցիչ չէ»։ Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ իր կուսակցությունն ընդհանրապես հավակնու՞մ է իշխանության ՀՀԿ-ի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներից հետո. «Ցանկացած քաղաքական ուժ, եթե պատրաստ չի, կամ չի հավատում, որ գալու է իշխանության կամ մաս իշխանության, ուրեմն էդ քաղաքական ուժը անելիք չունի»։ Պարոն Մելքումյանն այլեւս նախկինի պես չի պնդի, որ սահմանադրական բարեփոխումներով Սերժ Սարգսյանը մտադիր է վերարտադրվել. «Ես էդ վերարտադրություն բառը կհանեի հիմա, վերարտադրություն չէի օգտագործի»։