Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բաղրամյան պողոտայում արեցին այնպես, ինչպես անում են Հայաստանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
babayan-nkar

Դերասանուհի Լալա Մնացականյանը ափսոսում է, որ լուսաբացին չի եղել Բաղրամյան պողոտայում։ Նրա խոսքերով՝ էլեկտրաէներգիայի թանկացումը բոլորին է հետաքրքրում, սակայն այսօր ժողովուրդը մնացել է մենակ։ «Ես նայում էի ու մտածում մի բան՝ չէ՞ որ այդքան մարդը դուրս է եկել հարգելի մեր իշխանավորներ, հարգելի մեր մտավորականներ նաեւ ձեր երեխաներին պաշտպանելու համար, ինքը ոչ միայն իրեն է պաշտպանում, իր իրավունքները, ինչքը դուրս է եկել քո երեխայի ապագայի համար եւ դու դրա համար նրան պատժում ես»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց դերասանուհին։ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ ավելացնում է, որ նախաձեռնությունը պետք է մշակեր կոնկրետ ծրագրեր։ «Միայն ցանկությունը քիչ է, գնալ Բաղրամյան 26 եւ սպասել, որ ջրցան մեքենաները ցրեն իրենց»։ Պարոն Բաբայանի խոսքերով՝ ոստիկանությունը դիմեց այն քայլերին, որոնց խոստացել էր, բայց արեց այնպես, ինչպես անում են Հայաստանում. «Գուցե մի քիչ ավելի լավ քան անցյալում, փառք աստծո, մենք չունեցանք զոհեր, գիտեմ որոշակի քանակ, ովքեր ընկել են հիվանդանոց»։ Ըստ Ռուբեն Բաբայանի՝ շարժումը գնալու է նրան, որ սկսվելու է ձերբակալված անձանց ազատելու պայքարը։