Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ պետական խորհրդանիշներում առկա են նաեւ ծաղրանկարներ» (տեսանյութ)

Հասարակություն
49b37d0aff92239a8130114431381d6e

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներում առկա են սխալներ, որոշ դեպքերում նաև ծաղրանկարներ։ «Երբ պետական խորհրդանիշի վրա պատկերված է թուր, որը սայր չունի, ապա դա թերություն է։ Շատ դեպքերում գույներն են սխալ պատկերված,օրինակ՝ Արարատը պատկերված է նարնջագույն, այնինչ պետք է սպիտակ լինի, և միայն նրա շրջակայքը պետք է նարնջագույն լինի»,- նշում է պարոն Աղամյանը։ Ըստ նրա՝ 2006 թվականին պետական խորհրդանիշերի ճշգրտումն իրականցրել են ոչ գրագետ անձինք,մարդիկ ովքեր տվյալ գործի մասնագետներ չեն եղել, սակայն զբաղվել են դրանով։ «Թերություն առկա է նաև ՀՀ պետական խորհրդանիշների մասին օրենքում, որը սխալ է մշակված»,- նշում է նկարիչների միության նախագահը։ Կարեն Աղամյանը այլ մասնագետների հետ մեկտեղ հանձնաժողով է ձևավորել և կազմել իրենց պատկերացմամբ «ՀՀ պետական խորհրդանիշների ճիշտ տարբերակները»։ «Կատարված աշխատանքն ուղարկված է ղեկավարությանը և արձագանք լինելու պարագայում մենք պատևրաստ ենք այլ մասնագետների հետ մեկտեղ աշխատել և վերացնել թերությունները»,- նշում է նա։