Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պատճառը փնտրեք խորհրդարանական դիվանագիտության անողնաշարության մեջ» (տեսանյութ)

Քաղաքականություն
30413f056fbcdf2ec61329da218f0b10

«Հայաստանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը». հունիսի 22-26-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ամառային նստաշրջանում փաստաթուղթ է դրվելու քվեարկության, որտեղ նման ձեւակերպում կա։ Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը ցավով է նշում, որ այս բանաձեւն ընդունվում է այն ժամանակ, երբ Հայաստանը կարծես թե առավելություններ ունի Ադրբեջանի նկատմամբ։  «Իհարկե ներքին քարոզչության համար մեր պատվիրակությունը կարող է մեկնաբանել, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի ճնշման տակ, բայց ներեցեք հիմար չկա։ Պատճառները պետք է փնտրել հայկական խորհրդարանական դիվանագիտության անողնաշարության մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։ Ըստ քաղաքագետի՝ ինքը 5 տարի շարունակ ներգրավված է եղել խորհրդարանական դիվանագիտության մեջ եւ այդ տարիների ընթացքում ԵԽԽՎ –ում  նույնքան պրոֆեսիոնալ եւ խոր աշխատանք է կատարել, որքան ԱԺ-ում։ «Կներեք, դա միայն մի գեղեցիկ օր ելույթ գրել, գնալ այնտեղ կարդալ կամ չկարդալ, կցել արձանագրություններին, կամ այն ուղարկել հայկական լրատվամիջոցներին եւ ասել, թե մենք գործ ենք անում, կներեք դա այդ տեղը չէ, դա բավարար չէ։ Եթե դու ուզում ես աջակցություն ունենալ միջազգային մակարդակում եւ այլ երկրներից, ապա դու պետք է ակտիվ լինես նաեւ նրանց քննարկումներում, որը նկատվում եւ գնահատվում է»,- ավելացրեց նա։