Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էլեկտրաէներգիայի թանկացումը սթրես է նույնիսկ կառավարության անդամի համար (տեսանյութ)

Տնտեսություն
artem

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը չի ժխտում, որ էլեկտրաէներգիայի թանկացումը սթրես է նույնիսկ կառավարության անդամի համար։ «Որպես ՀՀ բնակիչ եւ որպես պարկեշտ վճարող ինձ համար եւս որոշակի լարվածություն է առաջացնում»,- այսօր հայտարարել է Առողջապահության նախարարը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ուսումնասիրություններ է անցկացնում՝ հասկանալու, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր մեղմել է թանկացման ազդեցությունը խոցելի խմբերի վրա: «105 հազար ընտանիք այսօր ստանում է անապահովության նպաստ, միջին ընտանիքը մոտ 200 կվտ հոսանք է սպառում ամսեկան»,- նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Հիշեցնենք, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտերը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է հունիսի 17-ին։ Արդեն հայտնի է, որ սակագինը կբարձրանա մոտ 7 դրամով։ Մանրամասները՝ տեսանյութում