Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամոթ է, որ այդ մարդիկ մտածել են իշխանափոխության մասին. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
48a353f6f57767cd2b9a910b18919c83

Հանրապետական Վազգեն Կարախանյանի տանն էլ կա խոհանոցային դանակ, ինչպիսին գտել են Հիմնադիր խորհրդարանի անդամների բնակարաններում: Սակայն այդ խոհանոցային դանակները պատճառ չեն, որ ոստիկանությունը մտնի Վազգեն Կարախանյանի տուն։ Խորհրդային բանտերն անցած այս մարդը գիտի, որ խոհանոցային դանակների համար մեր ոստիկանները մարդու տուն մտնող չեն, ասում է. «Նրանց մոտ հայտնաբերել են ինչ-որ զենքի զինամթերքի տեսակներ»։ Ամոթ է, որ այդ մարդիկ մտածել են իշխանափոխության մասին, պետք է միասնական լինել,-ասում է խորհրդային բանտեր տեսած Վազգեն Կարախանյանը։ Սակայն ինչու՞ է Հայաստանում լավ ապրում միայն իշխանությունը. «Չեմ կարծում, որ ուրիշ երկրներում ավելի լավ ապրում ժողովուրդը, քան թե իշխանությունները։ Դա ընդունված կարգ ա»։ Բոլոր դժվարությունները հանրապետական պատգամավորի կարծիքով պայմանավորված են դրսից, ի՞նչ են ուզում իշխանություններից ռեժիմի հակառակորդները։ Սակայն պարտադի՞ր է իշխանափոխության մտադրության համար մարդուն ձերբակալելը։ Ըստ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի՝ «Էստեղ պետք է նայել օրենքի հետ, թե ինչպես են դրանք հատվում»։ Միքայել Մելքումյանը չգիտի, թե իրենից ինչ է ներկայացնում «100 ամյակն առանց ռեժիմի» շարժումը. «Կուսակցություն չի հաստատ, ըստ երեւույթին հասարակական կազմակերպություն է, ես չգիտեմ»։ Պարոն Մելքումյանը հետեւաբար չգիտի՝ կարո՞ղ է հասարակական կազմակերպությունն ունենալ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոս. «Եթե դու ինչ-որ միջոցառումներ ես անում, որոնց ի կատար ածելը կամ որոնց զանգվածային բնույթը ներգրավման ամբողջ էդ գործընթացը օրենքի հետ հակասություն ունի, պետք ա անպայման օրենքի ապահովող պատկան մարմիններն արձագանքեն»։ Սակայն նախախորհրդարանի անդամները Հայաստանի քաղաքացիներ են, որոնք ունեն իշխանափոխության քաղաքական իրավունք թե ապրիլի 24-ին, թե 25-ին եւ հետագա օրերին. «Տարբերություն չկա՝ 24, թե 25։ Եթե իրենք տանելու են մի գիծ, վեկտոր, որը բերելու է օրենքի հետ հակասություն տվյալ միջոցառման, անպայման դրան պետք է արձագանքել»։