Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր հայտ՝ քաղաքական սերնդափոխության համար (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nikol-Pashinyan-Tigran-Urikhanyan

Երիտասարդ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ուրիխանյանը հայտարարել են նոր տեսակի կուսակցությունների ստեղծման մասին։ Քաղաքագետները ընդգծում են՝ քաղաքական դաշտում սերնդափոխություն անելու համար նրանք պետք է երկրի առաջ ծառացած խնդիրների նոր լուծումներ առաջարկեն։ «Քաղաքացիական պայմանագիր» ու «Քաղաքացիական շտաբ» նախաձեռնությունների քայլերը հայտ են սերնդափոխության համար. կարծում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, բայց ինչ կլինի հետագայում՝ ցույց կտա ժամանակը։ Քաղաքական վերջին իրադարձություններից հետո ընդդիմադիր դաշտի բացը լրացնելու համար նոր կուսակցությունների ստեղծումը օրինաչափ գործողություն է։ Սակայն ինչպիսի դեր կունենան նրանք՝ քաղաքագետը չի շտապում կանխատեսել։ Մանրամասն՝ տեսանյութով