Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր գործը չէ` ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, թե` ոչ. ԱԺ նախագահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
cf5486783c7e9181f93b32cd70b94be8

Այսօր Գալուստ Սահակյանը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին։ «Իմ այցի ժամանակ Մոսկվա էդ խնդիրների մասին ոչ թե խոսել եմ, և ոչ թե խոսել եմ իրավական տեսակետից, որ մեղադրանքներ կան, թե ինչ-որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, դա բնավ մեր գործը չէ, ոչ մի երրորդ պետության գործ չի» ։ Դա ըստ Գալուստ Սահակյանի բարոյական տեսակետից խոցելի է դարձնում, և մեր ժողովուրդը վատ է զգում դրանից։ Բայց չէ՞ որ ԵԱՀԿ Մինսկի խումբը նախագահող մյուս երկրները՝ Ֆրանսիան ու Ամերիկան Ադրբեջանին զենք չեն վաճառում, հարցրել են լրագրողները։ «Վերջին հաշվով որևէ պետություն պիտի՞ զենք վաճառեր»,- պատասխանել է Գալուստ Սահակյանը։ Զրույցի մանրամասները՝ տեսանյութում