Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Հակոբյանի առողջական վիճակը շատ վատ է. բուժօգնություն չի ցուցաբերվում. պաշտպան

Քաղաքականություն
hakob-hakobyan

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի պաշտպանը նամակով դիմելու է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին՝ պահանջելով բացատրություն` ինչո՞ւ անհրաժեշտ բժշկական օգնություն չի ցուցաբերվում իր պաշտպանյալին։ «Առողջական վիճակը շատ վատ է, պատճառաբանությունները, որով նրան չեն պահել «Դատապարտյալների հիվանդանոց»-ում, անհիմն են։ Անհրաժեշտ հետազոտությունները չեն կատարել, դիագնոզը չեն դրել, թե այդ մարդու մոտ ի՞նչ հիվանդություն է,ընդամենը եզրակացություն են արել, որ քանի որ շտապ օպերացիոն միջամտության կարիք չկա, վերադարձնել Նուբարաշեն։ Իրեն պետք է լուրջ հետազոտության ենթարկեն, մադու ճնշումը մինչեւ 200 է բարձրանում»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Կարեն Սարդարյանը։ Նա այդ հարցով դիմելու է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին։ Հիշեցնենք, որ մարտի 9-ին Հակոբ Հակոբյանը տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց», սակայն ժամեր անց հետ էր տարվել «Նուբարաշեն» ՔԿՀ։ Նախկին պատգամավորը մեղադրվում է հարկեր վճարելուց խուսափելու եւ ապօրինի ձեռնարկատիրության համար։