Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Վայրենացած շները գայլերից ավելի վտանգավոր են» (տեսանյութ)

«Արփի լճի տարածքում 2014 թ. կատարված հետազոտությունների արդյունքների համաձայն՝ ավելի շատ կատաղած շներ են հարձակվել գյուղական տնտեսությունների վրա, քան գայլեր»,-այսօր մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Թռչնասերների ակումբ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը։ Վերջինս նաև հավելեց, որ գայլերի ոհմակի մեջ կա մի ստվար զանգված, որոնք իրականում ոչ թե գայլեր են, այլ վայրենացած շներ, որոնք թափառելով գայլերի հետ՝ հարձակվում են ընտանի կենդանիների և տնտեսությունների վրա։ «Եթե գայլը փորձում է այդ կերպ իր համար սնունդ հայթայթել, ապա կատաղությամբ հիվանդ շունը պարզապես հոշոտում է ամեն ինչ»,-նշում է նա։