Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք ընդդիմություն ենք եղել երկրի ներսում». Էդ. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
5983a8cf47fcdd342c665fcf5312a888

ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Կարապետյանը Հանրապետական է հեռավոր 1997 թվականից, երբ այդ կուսակցությունը իշխանական «Հանրապետություն» դաշինքի անդամ էր. «Ես ինքս եմ ստեղծել Սյունիքի մարզում, մարզկենտրոնում այդ կուսակցությունը»։ Այս մարդն իրեն միշտ հիշում է ընդդիմության դեմ պայքարում։ Չի էլ զարմանում, որ 1990 թվականից ստեղծված Հանրապետականը Հայաստանի անկախ պատմության մեջ երբեւէ ընդդիմություն չի եղել. «Հանրապետականը ինչպե՞ս կարող է ընդդիմություն եղած լինել, երբ որ միշտ իշխանության է եղել»։ Նույնիսկ ՀՀԿ եւ Ազգային Ժողովի պաշտոնական կայքէջերում է բացակայում Էդվարդ Շարմազանովի ՀՀԿ-ին անդամակցելու տարեթիվը։ Բայց այս մարդը հիշում է, որ ՀՀԿ-ն ընդդիմություն եղել է. «Մենք ընդդիմություն ենք եղել երկրի ներսում»։ ՀՀԿ խմբակցության անդամ Սուքիաս Ավետիսյանը գիտակցում է, որ 90-ականներին Հանրապետականը պատերազմ ավարտելու հարց ուներ։ Եվ ընդհանրապես Հանրապետականի խնդիրը երբեք էլ ընդդիմադիր լինելու խնդիր չի դրել իր առջեւ. «Հանրապետականը իր խնդիրը ի սկզբանե ունեցել է անկախության խնդիր պետության, ազգապաշտպանության խնդիր»։ Պարոն Ավետիսյանը հասկացնում է, որ ՀՀԿ-ն երբեք էլ ընդդիմադիր չի լինելու, որովհետեւ այդ երկու խնդիրներն այսօր էլ մնում են հրատապ։ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը նկատում է, որ Հանրապետականը միշտ էլ նպաստել է, որ ցնցումներ չլինեն. «Հեղափոխությունների, էսպես ասած, կողմնակից չի եղել»։ Պարոն Ալեքսանյանը Հանրապետականի ընդդիմադիր լինելու մասին լսել էլ չի ուզում։ Իրենք միշտ էլ հզոր են եղել, հիշողը կհիշի. «Հանրապետականը լրիվ հնարավորություն ուներ ինքնուրույն նախագահ էլ առաջադրել, ինքնուրույն... է՜, որովհետեւ բավականին հզոր ուժ էր դեռեւս կոմունիստների ժամանակվանից»։ Պատգամավորն, այնուամենայնիվ, իշխանության կորստից չի վախենում։ Երբեւէ ընդդիմություն չեղած այս կուսակցությունից ոչ ոք ընդդիմադիր ՀՀԿ-ից կրկին իշխանություն չի փախչի. «Իսկ իշխանությունը ձգող ուժ ունի, իր շուրջը հավաքում ա, ը՜, մենք գիտենք՝ եւ ՀՀՇ-ի ժամանակ, է՜, ճանճի նման բոլորը գալիս են՝ պատեհապաշտները, այդ թվում նաեւ կարգին մարդիկ»։ Իշխանություն չունեցող Հանրապետականը Լեռնիկ Ալեքսանյանին պատկերանում է ավելի կուռ եւ դարձյալ առանց հաջորդ իշխանություններին քննադատելու։