Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի ասածը միայն Գագիկ Ծառուկյանին չի վերաբերում (տեսանյութ)

Քաղաքականություն
45737343b1d4a3b7f0eefca9c01d5ced

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը զարմանում է` ով ասաց, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը` հարկային ստուգումներ անցկացնելու մասին, վերաբերում էր միայն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Ըստ նրա` ՀՀԿ-ն եւս իր ներսում չի հանդուրժում օրինազանցներին, ուղղակի այդ մասին շատ չի խոսվում. «Մինչեւ Գագիկ Ծառուկյանի մասին խոսելը, հիշում եք` հիմա Հակոբ Հակոբյանը հարկային վճարումների, խախտումների համար ստուգումներ է գնում, ձերբակալված է: Իսկ Հակոբ Հակոբյանը, ինչքան գիտեմ, ՀՀԿ-ական է չէ՞, հետո չգիտեմ` ինչպես է նրա ճակատագիրը լինելու»: