Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադիբեկյանը հիշեց Ծառուկյանի սպառնալիքը՝ «կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ» (տեսանյութ)

Հասարակություն
fcc9f12b861b4ea4caae09368bd407de

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը համոզված է, որ Հայաստանում միշտ էլ սպանություններ, ծեծ եւ նմանատիպ այլ երեւույթներ եղել են, սակայն այսպիսի մեծ հնչեղություն չի ստացել։ Նրա խոսքերով՝ պարզապես հունվար ամսին տեղի ունեցած դեպքերը մեծ հնչեղություն ստացան, քանի որ վակումային շրջան էր եւ իրադարձություններ չկային։ Պարոն Ադիբեկյանը ավելացնում է, որ եթե սահմանին պատերազմ լիներ, այդպիսի դեպքերին ուշադրություն չէր դարձվի։ «Սենսացիայի օրենք կա ԶԼՄ-ներում, միշտ սենսացիա են ման գալիս»,- ավելացնում է նա եւ հիշում, որ ահաբեկման դեպքեր տարբեր տարիներին եղել են. «Երբ կուսակցության ղեկավարն ասում է՝ քեզ կտանեմ, առյուծներիս կեր կդարձնեմ, դա ինչ է, կտանեմ կեր կսարքեմ, խելքդ գլուխդ հավաքի»,- հիշում է նա։ Այսօր նա բարկացավ եւ խորհուրդ տվեց կենտրոնանալ ոչ թե կոնկրետ դեպքերի, այլ երեւույթների վրա։ «Ինչ է պատգամավոր է, չի՞ կարելի ծեծել, հասարակ քաղաքացուն կարելի՞ է ծեծել»,- հարց է տալիս սոցիոլոգը։ Նրա խոսքերով՝ վերջին տարվա ընթացքում դեպքերը նվազել են, սակայն դա պայմանավորված է մարդկանց թվաքանակի պակասով։ Հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանն էլ ավելացնում է, որ բարության ոչ մի դրսեւորում չկա եւ մեզ մոտ դեպրեսիվ ֆոնը բավականին խորն է։ Որպես օրինակ բերում է այն, որ սերիալները միայն մարդասպանություն են ցույց տալիս։ Նրա հետ, սակայն, Ահարոն Ադիբեկյանը համամիտ չէ, վերջինիս խոսքերով, հեքիաթներում եւս գայլը միշտ ուտում է ինչ- որ մեկին, վերջում էլ չարն անպայման սպանվում է։