Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գյումրու ոճրագործությունը նման է Հոկտեմբերի 27-ին» (տեսանյութ)

Քաղաքականություն
bd99825757f8e7367fff1b298f295a98

Օրեր առաջ Գյումրիում տեղի ունեցածը կարող է հաջորդ իսկ վայրկյանից օգտագործվել այլ նպատակով՝ վստահ է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը. «Այդպիսին է աշխարհը։ Պետք չէ ոչ մեկից վիրավորվել, ասել սա ինչ խայտառակություն է։ Դա չի օգնի, մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու»։ Աշոտ Մանուչարյանը հիշում է՝ նույն վիճակն էր տիրում 1999 թվականի հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո. «Մտածում էինք ասենք ուղեղի մթագնություն է, բայց երբ տեսնում ենք 8 մարդ սպանված, հասկանում ենք, որ դա պարզագույն մթագնության հարց չէ»։ Ըստ պարոն Մանուչարյանի՝ այն ժամանակ էլ չկարողացանք կազմակերպել նորմալ քննություն, չհասկացանք՝ ի՞նչ կատարվեց, ո՞ւմ կողմից եւ ինչո՞ւ. «Դեպքը դրանից հետո սկսվեց այս անգամվա նման շահարկվել այլ նպատակներով, ու մենք այդպես էլ չիմացանք ճշմարտությունը։ Հիմա նույնը կարա լինի այս դեպքում, չնայած սա շատ ավելի կարեւոր է, քանի որ այն ժամանակ աշխարհը խաղաղ պայմաններում էր։ Հիմա մենք իրավունք չունենք վրիպելու, պետք է հասկանանք՝ ինչ է կատարվել»։ Երեկ գյումրեցիների արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամը նորմալ է համարում. «Այն, որ երեք սերունդների ներկայացուցիչներ են ընտանիքում սպանվել, խոսում է շատ բաների մասին, և բնական էր նման խորը, համընդհանուր արձագանքը, բայց ուրիշ հարց է, որ զուգահեռ միանգամից սկսում են գործել ուժեղ խմբեր՝ թե՛ դրսից և թե՛ ներսից, այսինքն` շահարկումը միանգամից սկսվում է»։