Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարող է տանկ դուրս գար այդ ռազմաբազայից, ո՞ւր էին տեղի ղեկավարները» (տեսանյութ)

Քաղաքականություն
6d5022a58b995fbeba5e9112dc1f1ecb

«Եթե ռեսուրս չունենք, չի նշանակում, որ պետք է անուղեղ լինենք»,- անդրադառնալով ԼՂ խնդրի բանակցային գործընթացին` նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Լևոն Շիրինյանը։ Նա Ադրբեջան պետության փլուզում է կանխատեսում։ Իսկ արևմուտքին ասում է. «Պաշտպանեք մեզ, որպեսզի մենք էլ պաշտպանենք ձեզ»։ Քաղաքագետն ուզում է, որ Ցեղասպանությունը նույն արևմուտքը ճանաչի ոչ թե իր, այլ քաղաքակրթության և հայ ժողովրդի համար։ Վստահ է՝ բանակցային գործընթացի տարբերակները չեն սպառվել։ «Պետք է նաև տեսնենք՝ թուրքի թույլ կողմը որն է։ Թուրքը սիրում է կողոպուտ և տարածք։ Բայց չպետք է թույլ տանք, որ հասնեն իրենց նպատակներին»,-շեշտել է նա։ Նա կարծում է, որ սահմանին ամեն դիվերսիայի ժամանակ մերոնք պետք է տարածքներ գրավեն։ Արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը չեն օգտվի ստեղծված իրավիճակից, երբ ազգությամբ ռուսը կասկածվում է հայ ընտանիքին սպանելու մեջ, պարոն Շիրինյանը կարծում է՝ ոչ, եթե միայն մենք ճիշտ գործենք։ Քաղաքագետի կարծիքով՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս իրավիճակը չազդի հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վրա։ «Եթե ռուսական ռազմաբազան դառնում է անվերահսկելի, պետք է քայլեր ձեռնարկել դա վերացնելու համար»,-շեշտել է նա։ «Կարող է տանկ դուրս գար այդ ռազմաբազայից, ո՞ւր էին տեղի ղեկավարները»,-հավելել է պարոն Շիրինյանը։