Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թատրոնն ավարտվեց. ՀՔԾ «նվերը» «Ա1+»-ի լրագրողին

Քաղաքականություն
hakaharvac_1

Հատուկ քննչական ծառայությունը եւս մեկ անգամ որոշել է, որ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանը չի խոչընդոտել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը։ Այդ մասին նամակով տեղեկացրել են տուժող Մարինեին երեկ երեկոյան։ Ըստ որոշման՝ քննիչը դեռեւս դեկտեմբերի 26—ին ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը կարճել  է Կարեն Հայրապետյանի արարքի հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանելիս ԱԺ անվտանգության ծառայության պետը հարվածել էր «Ա1+»-ի լրագրողի ձեռքին ու գետնին գցել տեսանկարահանող սարքը՝ ipad-ը։ Կարեն Հայրապետյանը երկրորդ անգամ էլ էր փորձել հարվածել, պարզապես վրիպել էր։ Ակնհայտ էր, որ ՀՔԾ—ն ի սկզբանե էլ էր հակված էր գործը կարճելու տարբերակին, բայց ստիպված էր եւս երկու անգամ վերադառնալ գործի քննությանը Գլխավոր դատախազության պահանջով։   .