Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-թուրքական սահմանը կբացվի՞ (տեսանյութ)

Քաղաքականություն
65722b434fe672c2b8f0d7e32265bad7

Թուրքիան բավականին մեծ միջոցներ է ուղղել տարբեր կազմակերպություններին՝ թե որպես դրամաշնորհ, թե կաշառքի տեսքով, որպեսզի հայկական դաշտում փորձի լղոզել Ցեղասպանության թեման,-նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը։ «Նախատեսված է, որ միգուցե նույնիսկ մեկ օրով սահմանը բացվի, միգուցե Ղարսի նահանգապետը գա, Շիրակի մարզպետի հետ փորձի ձեռք սեղմել բաց սահմանի վրա, ինչ-որ լացակումած ակցիաներ՝ կներեք հայեր ջան։ Արդյոք բավարա՞ր է դա մեզ, թե՞ ոչ»,-հարցնում է փորձագետը ու պատասխանում, որ դա չափազանց քիչ է, պետք է հասնել ոճրի ճանաչմանն ու հատուցմանը։ Պարոն Քոչարյանն անդրադարձել է նաև հայկական լրատվամիջոցների հրապարակումներին՝ կապված խոցված ուղղաթիռի հետ՝ նշելով, որ դրանք բավական ադեկվատ են եղել, ի տարբերություն ադրբեջանականի։ «Մերոնք չշտապեցին չճշտված, կեղծ ինֆորմացիա տեղադրել, ինչպես ադրբեջանական կայքերը, այլ մի փոքր ուշ, բայց հավաստի տեղեկություններ ներկայացրին»,-շեշտել է փորձագետը։