Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիա՝ ԵԱՀԿ գրասենյակի դիմաց (տեսանյութ)

Քաղաքականություն
EAHK

Հայկական ուղղաթիռի խոցումից մեկ շաբաթ անց միջազգային կազմակերպությունների անգործունեությունը անընդունելի է։ Օդաչուների մարմինները ադրբեջանական կողմը դեռ չի վերադարձրել ու պարզ էլ չի՝ երբ կվերադարձնի։ «Սա նմանվում է մոտ 100 տարի առաջ հայերի ցեղասպանության ժամանակ անտարբերության դրսեւորմանը»,- այսօր հայտարարեց «Երիտասարդ համալսարանականների միավորման» նախագահ` Գեւորգ Մելքոնյանը։ Երիտասարդ համալսարանականները հավաքվել էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց՝ հստակ պահանջներով։ «Կոչ ենք անում տալ համարժեք պատասխան եւ չդնել հավասարության նշաններ։ Պահանջում ենք ԵԱՀԿ-ից համապատասխան միջոցներ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու համար»,- ասաց Գեւորգ Մելքոնյանը։ Մասնկաիցներից Էմիլիա Պուրչակյանն էլ ավելացնում է. «Նրանց իրավասությունների մեջ մտնում է՝ ինչ- որ գործ անել օդաչուների դիերը Հայաստան բերելու համար»։ Ակցիայի մասնակիցները ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարությանը նամակ հանձնեցին՝ արդեն գրավոր ներկայացրած իրենց պահանջները։ Իսկ «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանը ԵԱՀԿ գրասենյակի մոտ երրորդ օրն է շարունակում է հացադուլը։ Նա որոշել է այստեղ մնալ այնքան ժամանակ, մինչեւ օդաչուների մարմինները վերադարձվեն. «Ամեն մի ուշացած օրը նվաստացուցիչ է հայերիս համար եւ խորը ցավ կա, որ ծնողները ուղղակիորեն արժանանանում են ոչ հարգալից վերաբերմունքի եւ համոզված եմ, որ ծնողները ողջ են սպասում իրենց տղաներին»։