Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները աշխատավարձ կստանան. Բանակցություններն ընթացքի մեջ են

Կարևոր լուրեր Հասարակություն
նաիրիտ

«Նաիրիտ» գործարանի  աշխատակիցները մինչեւ տարվա վերջ կստանան իրենց ողջ աշխատավարձը։ «Նաիրիտի աշխատակազմին այս մասին տեղեկացվել է գլխավոր տնօրենի մակարդակով»,- «Ա1+»-ին հայտնեց «Նաիրիտ»-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Նրա խոսքերով՝ աշխատավարձի պարտքի մարումից հետո հաջորդ տարվա հունվար ամսից կսկսվի թոշակառու աշխատողների կրճատման գործընթացը։ Սակայն այն թոշակառու աշխատողները, ովքեր հիմնական կորիզն են, չեն կրճատվի։ Իսկ ինչ վերաբերում է գործարանի աշխատել-չաշխատելուն, որեւէ բան դեռեւս հայտնի չէ։ «Իրանական եւ ռուսական կողմերի հետ բանակցություններ են վարվում հնարավոր ներդրումների վերաբերյալ»,- տեղեկացրեց Անուշ Հարությունյանը։ Դեռ սեպտեմբեր ամսին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ «Նաիրիտ» գործարանի պարտքը կազմում է 102 մլրդ 876 մլն դրամ, որից Միջպետական բանկինը կազմում է 63 մլրդ 145 մլն, բյուջեինը՝ 8 մլրդ, աշխատավարձինը՝ 5 մլրդ 768 մլն դրամ։ Քիմիական երբեմնի հզոր գործարանը 2010 թ.-ից արտադրանք չի տալիս։