Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր ձյան հավանականություն կա անգամ մայրաքաղաքում (տեսանյութ)

Հասարակություն
gagik-surenyan

Նոյեմբերի 6-ից հանրապետությունում ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. այս մասին հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանին կմոտենան արեւադարձային տաք հոսանքներ, եւ ջերմաստիճանը հինգից ութ աստիճանով կբարձրանա: Ընդհանրապես պարոն Սուրենյանի խոսքերով՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակը լինելու է նորմայի սահմաններում: Նախորդ տարվա համեմատ այս տարվա նոյեմբերը ցուրտ է, սակայն նման ցուրտ նոյեմբեր եղել է 2007 թվականին: Անդրադառնալով հարցին, թե ինչպես ԱԻՆ-ի կանխատեսած ցրտերը այդպես էլ չեղան, Գագիկ Սուրենյանը նշեց, որ ինչ կանխատեսվել է, դա եղել է: Հիդրոմետ ծառայության պետի տեղակալը միաժամանակ հայտնեց, որ այս օրերի ցուրտ եղանակի պատճառը Սկանդինավիայից ներթափանցած ցուրտ հոսաքներն են, ինչի հետեւանքով ներկա դրությամբ Վարդենիսում ձյան շերտի բարձրությունը հասնում է 15 սմ, Քաջարանում 14-ի, իսկ Գորիսում 10 սմ-ի: Իսկ այսօր ձյան հավանականություն կա մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում, քանի որ այս պահին հյուսիս- արեւմուտքից կրկին ցուրտ հոսանք է մոտենում: