Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր օրերի քաղբանտարկյալները. Ինչպես է սահմանվում եզրույթը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
untitled2

Հայաստանում 17 քաղաքացի այսօր անազատության մեջ է քաղաքական հայացքների համար. սա իրավապաշտպան որոշ կազմակերպությունների գնահատականն է։ Նրանցից 15 –ը անցնում են «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով, ամբաստանյալի աթոռին հայտնվեցին մեկ տարի առաջվա նոյեմբերի 5-ի՝ Մաքսային միությանը անդամակցելու դեմ ակցիայից հետո։ Քաղաքական կալանավորի հստակ սահմանումը հետևյալն է. մարդ, որն ազատազրկված է քաղաքական նկատառումներով՝ մեկնաբանում է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Քաղբանտարկյալ եզրույթը քրեական օրենսգրքում, բնականաբար, սահմանված չէ։ Ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում, քաղաքական ակցիաների մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում, օրինակ, խուլիգանության կամ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Իրավապաշտպան կազմակերպություններն են սահմանել քաղբանտարկյալ համարվելու չափանիշները։ Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը պայքարում էր ազատամարտիկների իրավունքների համար։ Ակցիաներից շատ կարճ ժամանակ անց նրան դատապարտեցին խարդախության համար։ «Օրինակ մենք կոնկրետ դեպք ունենք՝ Վալոդյա Ավետիսյանը, օդից շինած գործ՝ վերից վար շինծու, երբ որ վկաները դատարանում հակասական ցուցմունքներ տվեցին, երբ դատարանում պարզվեց, որ վկաների նկատմամբ ճնշումա գործադրվել»,- ասում է Նախախորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը։ Իրավապաշտպանների կազմած 17 հոգանոց ցուցակում ներառվել է նաեւ Հայկ Կյուրեղյանի անունը, ով «Շանթ Հարությունյան եւ ընկերներ» գործով դատավարությունից առաջ օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանի վրա։ «Հայկ Կյուրեղյան, հա զգացմունքային մի անհանդուրժողականության մի քայլ կատարեց, բարձրացավ մեքենայի վրա և խաղալիք ատրճանակով իր անհանդուրժողականությունը ցույց տվեց, ևս տուգանք և տույժ, բայց չէ, տեսան, որ կարողա թույլ լինի պազիցիան ևս մեկ մեղադրանք առաջադրվեց, որը 5-10 տարի է»։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիմքեր ունի հայտարարելու, որ Հայկ Կյուրեղյանը քաղական անհնազանդության համար է բանտում. «Այն պարագայում, երբ Լիսկայի տղան և իր թիկնապահը ապօրինի հրազենի օգտագործմամբ մարդ են սպանում, և նրանք ընդհանրապես քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, Հայկ Կյուրեղյանը նույնպես միանշանակ համարվում է քաղբանտարկյալ»։ Հայաստանի իշխանությունները ոչ 2008թվականի մարտյան դեպքերից հետո, ոչ էլ հիմա չեն ընդունում, որ երկրում կան քաղբանտարկյալներ։ Սերժ Սարգսյանն անձամբ 10 օր առաջ Կոլումբիայի համալսարանում հայտարարեց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. «Դուք տեսաք թե Սերժ Սարգսյանն ինչ ցավոտ ընդունեց դա, ոնց բորբոքվեց, որովհետև իրանք տան ներսում ժողովրդին խեղդած պահում են, բայց դրսում իրանք պարտադիր պետք է լինեն բարեկեցիկ, օրինապաշտ»։