Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարսնաքարի գործով Վճռաբեկ բողոքը հետ է վերադարձվել

Հասարակություն
74834d7be33ef9a386205f914e1f16ca

Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել Հարսնաքարի գործով տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի եւ տուժողի իրավահաջորդ Գառնիկ Ավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը։ Բողոքի ձեւական սխալները շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար սահմանվել է 7-օրյա ժամկետ։ Սահմանված ժամկետում բողոքը չներկայացնելու դեպքում այն համարվում է չտրված: Վճռաբեկ դատարանը հետ է վերադարձրել նաեւ «Հարսնաքար»-ի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի եւ Դավիթ Ադամյանի պաշտպան Մարինե Թովմասյանի ու Արթուր Բաբլոյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի բողոքը՝ կրկին ձեւական սխալները շտկելու համար։ Հիշեցնենք, որ 33- ամյա Վահե Ավետյանը մահացավ անցյալ տարվա հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած բռնարարքի հետեւանքով։ Մարտի 24-ին Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գործով ամբաստանյալներ՝ Գարիկ Մարգարյանին, Արման Խաչատրյանին, Արման Բաղդասարյանին, Արթուր Բաբլոյանին, Նորայր Հայրապետյանին, Դավիթ Ադամյանին դատապարտել է 12 տարվա ազատազրկման եւ 100 հազար դրամ տուգանքի։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել որոշումը։