Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մուշում հայերենի ուսուցչի կարիք կա (տեսանյութ)

Քաղաքականություն
faabb305b8f7d51115b8fb8a5435019c

Մուշում բացվել է Տարոն-Տուրուբերան հայրենասիրական կենտրոն։ Այս մասին այսօր հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը։ Նա մեկ շաբաթ եղել է Արեւմտյան Հայաստանում, եւ երբ հարցրել է, թե ինչով կարող է օգտակար լինել, միայն մեկ բան են ուզել՝ հայերենի ուսուցիչ։ «Խոստացանք քննարկել եւ օգնել այդ հարցում»,- նշեց պատգամավորը։ Նրա խոսքերով՝ այժմ մեծ առաջընթաց կա հարեւանների հետ հարաբերություններում. տարիներ առաջ նույնիսկ չէին էլ կարող երազել այնտեղ գտնվելու մասին։ Պատգամավորը հանդիպումներ է ունեցել Վանում եւ Կարսում ձեւավորված հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վանի քաղաքապետը նրա խոսքերով հայտնի է իր հայամետ դիրքորոշումներով։ Պատգամավորը իր հուզմունքը չի կարողացել զսպել, երբ Դիարբեքիրի սկզբնամասում հայերենով գրված է եղել «Բարով եկաք ձեր տուն»։ Նրա խոսքերով՝ այնտեղ պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը նշել, որտեղ մայիս ամսին մեծ գիտաժողով է տեղի ունենալու, իսկ խոսակցական լեզուն լինելու է հայերենը։ Արագած Ախոյանը հիշեցնում է, ազգը պետք է դուրս գա զոհի կարգավիճակից եւ դառնա պահանջատեր. «Հերիք է խաղաքարտ լինել այլ պետությունների ձեռքին»։