Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նրանք ով են` պլինդուզից ցածր, որ պատասխանենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
c5d16d0c5047de53c08b2e3d62b82a11

Չի կարելի անձնական վիրավորանքներով խոսել քաղաքական դաշտում: Լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն` անդրադառնալով ոչ իշխանական եռյակի հանրահավաքին Սերժ Սարգսյանի ու նրա եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի հասցեին հնչած վիրավորանքներին. «Քաղաքական մարած աբլիգացիաները անցել են կոռեկտության բոլոր սահմանները: Սա աղբանոց չէ, դա քննադատություն չէ, վիրավորանք է, դա հայ տղամարդուն վայել բան չէ հայհոյանքներով խոսելը: Եթե տեր են փնտրում, ապա մեր բոլորի տերը մեկն է` մեր տեր Աստվածն է: Միգուցե իրենց տերը սատանան է, ու եթե ժողովուրդը պետք է մեկին հայհոյի, ապա միայն սատանային ու նրա լակոտներին, որոնք են այդ ասածի քաղաքական «պապա»-ն, հովանավորն ու նրանց հետեւորդները»: Ո՞վ է եռյակի քաղաքական «պապա»-ն հարցին` պարոն Շարամզանովը պատասխանեց. «Իրենց պապաները շուտ-շուտ են փոխվում»: Նրա խոսքերով` ինքը հայհոյանքներով խոսելու երեւույթին է դեմ, այլ ոչ թե մարդկանց. «Ես ուզում եմ, որ իմ երեխան ապրի նորմալ, քաղաքակիրթ երկրում եւ չեմ ուզենա, որ մի մարդ, որ ապրում է կրկնակի ստանդարտով ու իրեն ուզում է ցույց տալ քաղաքական կույս, որը քաղաքական կուսությունից բազմաթիվ անգամներ զրկվել է, այսօր կանգնում հրապարակներում հայհոյում է»: Ըստ նրա` եթե եռյակն այսօր քննադատում է մի երեւույթ ու անուններ է տալիս, սակայն ամենակարեւոր անունը չի տալիս, դա անհասկանալի է. «Դա նշանակում է, որ պարոնիկներ, դուք արդար չեք ժողովրդի հետ: Եթե դու 2008թ. 2010թ. հստակ անուններ էիր տալիս, երեւույթ էիր քննադատում, իսկ հիմա երեւույթը քննադատում ես, մի քանի անուն հանել, ջոկել ես ու հիմա ասում ես` սրանք լավն են, սա անկեղծ չէ, խնդիրը սա է»: Անդրադառնալով մասնավորապես ՀԱԿ գործունեությանը` Էդուարդ Շարմազանովը հետեւյալ կերպ արտահայտվեց. «Բայց ՀԱԿ գոյություն ունի՞: Եթե գոյություն ունենար, ապա ՀԱԿ-ի ամենաառանցքային դեմքեր Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանն իրենց հանրահավաքներին ներկա կլինեին: Նույնը վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին, Հովհաննես Իգիթյանին, Արամ Զավենի Սարգսյանին, Պետրոս Մակեյանին, Դավիթ Շահնազարյանին, Կարապետ Ռուբինյանին, որոնց հետ եղել ենք գաղափարական պայքարի մեջ 2008-2011թթ.: ՀԱԿ-ի առյուծի բաժինը դուրս է եկել այնտեղից: Այնտեղ մնացել է Լեւոն Տեր-Պետրոսյան- քաղաքական թոշակառուն` իր 2-3 հավատարիմներով»: Շարմազանովը ընդգծում է մի հանգամանք. «Եթե մենք պատասխանենք, իրենք կկորեն, նրանք ով են` պլինդուզից ցածր, որ պատասխանենք: Ինձ համար անլուրջ է, որ մազերը սպիտակ մարդը,որը կարդացել է ՀՀ Անկախության հռչակագիրը, հազարավոր մարդկանց դեմը կանգնում ու հայհոյում է ու դրանից իրեն իրավունք վերապահի, ասի ՀՀԿ պատգամավորի` այս կետը խախտո՞ւմ ես: Կներեք, եթե ես անբարոյականություն եմ անում, ես իրավունք չունեմ ուրիշին մեղադրեմ, որ ինքն անբարոյական է»: