Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուրս մեր գրպանից»-ը հասավ ԴԱՀԿ

Քաղաքականություն
durs11

Մերգելյան ինստիտուտի մոտից «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը երթով շարժվեց դեպի ԴԱՀԿ-ի շենք։ Ակցիայի նպատակն էր իրազեկել բոլոր վարորդներին, որ կարմիր գծերի համար վճարելը ինքնակամ թալանվել է նշանակում, և օրինական ոչ մի հիմք չկա դրա համար վճարելու։ Նախաձեռնության անդամներն իրենց հետ վերցրել էին բազմաթիվ խախտումների ակտեր, որոնք իրենց կարծիքով հակաօրինական են։ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներին մոտեցավ հարկադիր ծառայության պետ Միհրան Պողոսյանը, սկսվեց բանավեճ։ Այնուհետև ԴԱՀԿ-ի պետը ներկաներին հրավիրեց ներս՝ քննարկելու բողոքները։ Լսելով բողոքողներին՝ Միհրան Պողոսյանը վստահեցրեց, որ խնդիրը ԴԱՀԿ-ի հետ որևէ կապ չունի, կառույցը գործում է իր լիազորությունների և իրավասությունների դաշտում։