Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԻՆ-ը պատրաստ է նույնիսկ մաթեմատիկայի խնդիր լուծել (տեսանյութ)

Հասարակություն
ԱԻՆ

Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատողի՝ փրկարարի օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՆ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ մարդկանց մոտ հիմա նկատվում է պաշտպանվածության զգացում, և նրանք զանգահարում են ցանկացած պարագայում, նույնիսկ այնպիսի պարագաներում, երբ իրենք չեն կարող օգտակար լինել։ Բայց կան խնդիրներ, որոնք ոչ ոք չի կարողանում լուծել, և պարոն Հակոբյանը կեսկատակ ասաց, որ իրենք նույնիսկ պատրաստ են օգնել այն մարդուն, ով կզանգի և կխնդրի մաթեմատիկայի խնդիր լուծել։ Ինչ վերաբերում է ԱԻՆ-ի պատրաստվածությանը, նախարարի խորհրդականը նշեց, որ իրենք ունեն մարզերում, հատկապես լեռնային շրջաններում բարձր տեխնիկական միջոցներով հագեցած ջոկատներ, որոնք պատրաստ են ցանկացած պարագայում օգնել բնակչությանը: